Մոսկվայի «Դինամոն» ու Ստամբուլի «Գալաթասարայը» համաձայնության են հասել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում, հայտնում է Gezen Dokuz-ը:
Գործարքի արժեքը կկազմի 11 միլիոն եվրո: Թուրքական ակումբը պատրաստ է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 19-ամյա ֆուտբոլիստին:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Արսեն Զախարյանը համաձայնվել է տեղափոխվել «Գալաթասարայ», սակայն այդ տեղեկությունը հերքեցին ռուսական ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։