Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը:
«Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»։ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։
Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես բոլոր ժամանակների մեծագույնն է։ Ես հրաժարվում եմ «մեծագույնի» խոսքը մեկնաբանելուց»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը։
Ավելի վաղ Մոուրինյոն հանդբոլի Պորտուգալիայի հավաքականի` աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը սոցցանցերում շնորհավորել էր «Գալաթասարայի» պաշտպան Դավինսոն Սանչեսի ձեռքով խաղի լուսանկարով։
Իկարդին, իր հերթին, սոցցանցերում հրապարակում էր արել «Ֆեներբահչեի» մասնակցությամբ խախտման դրվագի վերաբերյալ և 62-ամյա մասնագետին անվանել էր «լացկան»՝ The Crying One։