Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել ֆրանսիացիների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման (2-1) ավարտից հետո:
Անվտանգության աշխատակիցը, որը ցանկանում էր հեռացնել դաշտ մտած երկրպագուին, սայթաքել է ու հարվածել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի ոտքին: Մորատան կանցնի բուժզննում, որից հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը:
«Չգիտեմ՝ կկարողանամ մասնակցել եզրափակիչին, թե՞ ոչ: Ցավալի է նման վնասվածք ստանալը»,- Մորատայի խոսքը մեջբերում է լրագրող Քերի Հաուն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: Իսպանիայի հավաքականը կմրցի Նիդերլանդներ - Անգլիա զույգի հաղթողի հետ:


