«Գալաթասարայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվում է «Կոմո», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այժմ «Միլանն» ու «Գալաթասարայը» բանակցում են՝ իսպանացու տեղափոխության հարցը լուծելու համար: Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոսոներիին»:
Մորատան արդեն համաձայնել է «Կոմո» տեղափոխությանը: Նրան դուր է եկել ակումբի նախագիծը: «Կոմոն» սպասում է Մորատայի հեռանալու վերաբերյալ հաստատմանը՝ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկելու համար:


