Logo

Մորատան՝ «Միլան» տեղափոխվելուց առաջ ունեցած խնդիրների մասին

14:50 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է այն խնդիրներից, որոնց բախվել է նոր թիմ տեղափոխվելուց առաջ:

«Երբ դու ծանր հոգեբանական ապրումների մեջ ես, կարևոր չէ, թե ինչ աշխատանք ես կատարում, թե ինչ կյանքի պայմաններ ունես, քանի որ ներսումդ այլ մարդ է, որի հետ պարտավոր ես պայքարել օր ու գիշեր:

Ինձ համար լավագույն տարբերակն Իսպանիան լքելն էր, որովհետև այլևս անկարող էի այդ ամենի դեմ պայքարել»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Cope-ը:

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Միլան», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում, դարձել է 2 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ