Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խուսափել է լուրջ վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը ծնկի կողային կապանի վնասվածք էր ստացել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի խաղում (0-1)։ Մորատան վնասվածքի պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը՝ խաղադաշտը լքելով արցունքներն աչքերին։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 22 խաղի, խփել 13 գոլ ու կատարել 1 ասիստ։


