Logo

Մորատան կարող է կարիերան շարունակել «Կոմոյում»

13:56 / 20.06.2025• Ֆուտբոլ
null

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է թիմում տեսնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է Sky Sport-ը:

32-ամյա ֆուտբոլիստը բաց է առաջարկի համար, բայց պետք է խզի վարձակալական պայմանագիրը թուրքական «Գալաթասարայի» հետ: Դրանից հետո «Կոմոն» կարող է առաջարկով դիմել «Միլանին»:

Իտալական ակումբը պատրաստ է գործարքի համար հատկացնել 18-20 միլիոն եվրո:

Մորատան Թուրքիայում տարեկան ստանում է 5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Միլանում» ստանում էր 4,5 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ