Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է համաձայնեցրել հռոմեական ակումբի հետ: Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը «Ռոմայում» կվաստակի տարեկան 4,5 միլիոն եվրո:
Իտալական ակումբը, ամենայն հավանականությամբ, կվարձակալի Մորատային՝ պայմանագրում նշելով տրանսֆերային իրավունքը պարտադիր գնելու կետ:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ալվարո Մորատան խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Չելսիում»: