Իտալական «Միլանի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածքի պատճառով հոսպիտալացվել է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
32-ամյա ֆուտբոլիստն առավոտյան կայացած մարզման ժամանակ պատահմամբ գլխով բախվել է սերբ պաշտպան Ստրաինյա Պավլովիչին և տեղափոխվել հիվանդանոց։ ՄՌՏ-ն լուրջ վնասվածք չի հայտնաբերել:
Այնուամենայնիվ, Եվրոպայի չեմպիոնը կարող է բաց թողնել «Կալյարիի» դեմ Ա սերիայի 12-րդ տուրի արտագնա խաղը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:
Մորատան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։