Logo

Մորատան դժգոհ է մնացել Կորբետայի քաղաքապետից

18:50 / 04.10.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել Միլանից 25 կմ հեռավորթյան վրա գտնվող Կորբետա քաղաքի քաղաքապետից:

Իսպանացին ծրագրել էր առաջիկա օրերին տեղափոխվել Կորբետա, որտեղ առանձնատուն էր գնել, սակայն մտափոխվել է, քանի որ քաղաքապետը սոցցանցերում հայտնել է այդ լուրի մասին:

«Հարգարժան պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ, որ խախտել եք իմ գաղտնիությունը: Բարեբախտաբար, թանկարժեք իրեր չունեմ: Իմ գանձերն իմ երեխաներն են: Այժմ ես ստիպված եմ փոխել բնակության վայրս, քանի որ քաղաքապետարանը չի կարողանում օգտվել սոցցանցերից և չի կարողանում պաշտպանել քաղաքացիներին»,- սոցցանցերում գրել է Իսպանիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Միլան», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 2 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ