Logo

Մորանտը վնասվածքի պատճառով անավարտ է թողել «Քլիվլենդի» դեմ հանդիպումը

13:27 / 16.11.2025Բասկետբոլ
null

«Մեմֆիս Գրիզլիսի» խաղարկող Ջա Մորանտը վնասվածքի պատճառով անավարտ է թողել «Քլիվլենդ Կավալիերսի» դեմ NBA-ի հերթական տուրի հանդիպումը:

26-ամյա բասկետբոլիստը սրունքի անհարմարության պատճառով փոխարինվել է առաջին քառորդի միջնամասում:

«Մեմֆիս Գրիզլիսը» պարտվել է 100-108 հաշվով:

Մորանտն ընթացիկ մրցաշրջանում միջինում վաստակում է 18,9 միավոր, գրանցում 3,7 ռեբաունդ և կատարում 8,1 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ