Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։
1/8 եզրափակիչում 35-ամյա սերբ թենիսիստը 6-4, 5-7, 4-6 հաշվով պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Մուզետիին (21-րդ ռակետ) ու ավարտեց ելույթները:
Պարտությունից հետո «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը ոտքով կոտրեց ռակետը:
Քառորդ եզրափակիչում 21-ամյա Լորենցո Մուզետին կմրցի իր հայրենակից Յանիկ Սիների հետ (7-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը նույնպես չէր հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը` 6-7 (4-7), 2-6 հաշվով պարտվելով ռուս Անդրեյ Ռուբլյովին (6-րդ ռակետ):
Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 5779335 եվրո, գործող հաղթողը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։