Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան:
1/16 եզրափակիչում ռուս թենիսիստը երկու սեթում 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ (45-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 28 րոպե:
Մեդվեդևը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 16-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ:
Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է: