Աշխարհի 17-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակը տարավ Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Երրորդ շրջանում Խաչանովը 6-3, 7-5 հաշվով ուժեղ գտնվեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուս Դանիլ Մեդվեդևից։ Մրցախաղը տևեց 1 ժամ 53 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) մրցախաղի հաղթողը։ Նախորդ երկու փուլում նա ուժեղ էր գտնվել արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյից (22-րդ ռակետ) ու բրիտանացի Քեմերոն Նորիից (30-րդ ռակետ)։
Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։


