Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում պարտվեց աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին:
Ռուս թենիսիստն աշխարհի 25-րդ ռակետին հաղթեց 7-5, 4-6, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 52 րոպե:
Մեդվեդևի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Ալեքսանդր Մյուլերը: