Logo

Մոնտե Կառլո. Խաչանովն ու Ռուբլյովը պարտվեցին զուգախաղում

22:05 / 12.04.2023Թենիս
null

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն ավարտեցին պայքարը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի զուգախաղում:

1/8 եզրափակիչում Խաչանովն (12-րդ ռակետ) ու Ռուբլյովը (6-րդ ռակետ) երեք սեթում 7-6 (7-5), 3-6, 12-14 հաշվով պարտվեցին հոլանդացի Ուեսլի Կուլհոֆին և բրիտանացի Նիլ Սկուպսկիին: Մրցախաղը տևեց 1 ժամ 40 րոպե:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կուլհոֆը և Սկուպսկին կմրցեն ֆրանսիացի Ֆաբրիս Մարտինի և գերմանացի Անդրեաս Միեսի հետ։

Հիշեցնենք, որ Խաչանովն ու Ռուբլյովն ապրիլի 13-ին կմրցեն Մոնտե Կառլոյի մրցաշարի մենախաղի 1/8 եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա