Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում մեկնարկեց հաղթանակով:
Աշխարհի 17-րդ ռակետը երկու սեթում 7-5, 7-6 (7-3) հաշվով առավելության հասավ բրիտանացի Քեմերոն Նորիի (30-րդ ռակետ) նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 24 րոպե:
Խաչանովը երկրորդ շրջանում կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ:


