Մոնտե Կառլոյում շարունակվող «Մասթերս» շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) և Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 6-րդ ռակետ) զուգախաղի երկրորդ փուլում պարտվեցին գերմանացիներ Կևին Կրավից - Թիմ Պյուց զույգին։
1 ժամ 2 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 6-4, 6-1 հաշիվը։
Հիշեցնենք, որ մենախաղի պայքարում Կարեն Խաչանովն ապրիլի 10-ին դուրս էր եկել 1/8 եզրափակիչ։ 27-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում 4-6, 6-4, 6-3 հաշվով հաղթել էր Ֆրանսիսկո Չերունդոլոյին (Արգենտինա, 22-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է աշխարհի չորրորդ ռակետ, ռուս Դանիլ Մեդվեդևը։


