Logo

Մոնտե Կառլո. Կասպեր Ռուդը պարտվեց աշխարհի 100-րդ ռակետին

15:13 / 13.04.2023Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Կասպեր Ռուդը սենսացիոն պարտություն կրեց Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում:

Նորվեգացի թենիսիստը երկու սեթում 1-6, 6-7 (6-8) հաշվով պարտվեց աշխարհի 100-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին: Մրցախաղը տևեց 1 ժամ 42 րոպե:

Շտրուֆը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովի և Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա