Logo

Մոնտե Կառլո. Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

22:57 / 12.04.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում երկու սեթում 7-5, 6-4 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող Ալեքս դե Մինաուրին, որն աշխարհի 11-րդ ռակետն է։ Մրցախաղը տևեց 1 ժամ 58 րոպե:

Ջոկովիչը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգն էլ կազմել են իտալացի Յանիկ Սիներն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը քառորդ եզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ