«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։
Սերբ թենիսիստը երկրորդ փուլում 3-6, 4-6 հաշվով պարտվել է Ալեխադնրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 28 րոպե։
Տաբիլոյի հաջորդ մրցակիցը կլինի Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 18-րդ ռակետ) - Վալենտին Վաշերո (Լեհաստան, 255-րդ ռակետ) զույգի հաղթողը։


