Logo

Մոնտե Կառլո. Եզրափակիչի մասնակիցները

00:09 / 16.04.2023Թենիս
null

Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում կմրցեն աշխարհի 6-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովն ու Դանիայի ներկայացուցիչ Հոլգեր Ռունեն (9-րդ ռակետ):

Առաջին կիսաեզրափակիչում Անդրեյ Ռուբլյովը 5-7, 6-1, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցին (10-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 2 ժամ 11 րոպե: 

Մյուս կիսաեզրափակիչում Հոլգեր Ռունեն 1-6, 7-5, 7-5 հաշվով առավելության է հասել իտալացի Յանիկ Սիների նկատմամբ (8-րդ ռակետ): Հանդիպումը տևել է 2 ժամ 42 րոպե:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի արգելքը չէին հաղթահարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը:

Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 5779335 եվրո, գործող հաղթողը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա