Աշխարհի երրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում, որտեղ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչում հույն թենիսիստը երկու սեթում 6-3, 6-4 հաշվով հաղթեց չիլիացի Նիկոլաս Ջարիին (58-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 33 րոպե:
Մրցաշարի գործող հաղթողը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և չեխ Իրժի Լեգեչկայի դիմակայության ուժեղագույնի հետ: