Հայաստանի ազգային հավաքականում 8 հանդիպում անցկացրած Ժորդի Մոնրոյ Արարատը հեռացել է «Դեպորտիվո Պերեյրայից», տեղեկացնում է կոլումբական ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա պաշտպանը «Պերեյրայում» անցկացրել է 48 հանդիպում: 2023/24 մրցաշրջանում Արարատը 21 խաղում կատարել է 1 արդյունավետ փոխանցում:
Ժորդի Մոնրոյ Արարատը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2018-ին, Ալեքսանդր Պետրակովի նշանակումից հետո դեռ չի հրավիրվել ազգային թիմ։


