Ինչ վերաբերում է ադամանդներով պատված զարդերին, ապա ժամանակակից հոլիվուդյան աստղերից քչերը կարող են մրցակցել իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ: Դերասանուհին 90-ականների սկզբին կատարեց իր դեբյուտը կինոյում՝ հաջող մոդելային կարիերայից հետո, Բելուչին դրսևորեց նաև անսասան նվիրվածություն դեպի «ապշեցուցիչ գանձեր», ինչպիսիք են Cartier-ը, Chopard-ը և Boucheron-ը:
Վզնոցները Բելուչիի սիրելի զարդերն են, նա դրանք հաճախ կրում է իր դեկոլտե զգեստների հետ: Դերասանուհին հայտնի է իր առանձնահատուկ ոճով, նա հատկապես սիրում է Dolce & Gabbana-ի և Christian Dior-ի զարդերը: Cartier-ի ներկայացուցիչ լինելու դերը ստիպել է նրան ծանոթ լինել հայտնի ոսկերչական տան ամենաթանկ և շքեղ գոհարներին, ինչպիսին է օրինակ 70-ականներին Մարիա Ֆելիքսի համար առաջին անգամ ստեղծված կոկորդիլոսի նշանավոր զարդը:
Ներկայացնում ենք բրիտանական Vogue-ի ներկայացրած լուսանկարներից 10-ը, որտեղ Բելուչին հանդես է գալիս տարբեր թանկարժեք և յուրօրինակ զարդերով:
1. 19 նոյեմբերի 1996 թ.
Լոնդոնում Բելուչին կարմիր գորգի վրայով քայլել է սև, բաց դեկոլտեով, որը զարդարված է փոքրիկ խաչաձև շղթայով:
2. 6, Օգոստոս, 1999թ.
Դերասանուհին կապույտ զգեստ՝ զարդարված վզնոցով, որը կազմված է ադամանդներով և ոսկե թելերից՝ որպեսզի համապատասխանի իր ականջօղերին Մոնակոյում պարահանդեսի ժամանակ:
3. 30 Նոյեմբեր 1999թ.
Փարիզում՝ Cartier-ի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ:
4. 11 Մայիս 2000թ.
Under Suspicion-ի պրեմիերային դերասանուհին կրել է մարգարտյա վզնոց՝ կախազարդ դետալներով:
5. 14 Մայիս 2003թ.
Մոնիկան Կաննում կրում էր ականջօղեր, որոնք համընկնում էին նրա «կոկտեյլային» մատանու հետ:
6. 7 Ապրիլ 2004թ.
Մոնիկան Panthère de Cartier վզնոցով՝ Փարիզում կայացած ոսկերչական տան խնջույքի ժամանակ:
7. 4 Սեպտեմբեր 2005թ.
«Գրիմ եղբայրների» պրեմիերային:
8. 25 Մայիս 2006
Դերասանուհին կրում էր Cartier-ի բնօրինակ կոկորդիլոսի զմրուխտով և ադամանդով վզնոցներից մեկը, որն առաջին անգամ պատվիրել էր Մարիա Ֆելիքսը 1975 թվականին՝ Կաննում կայացած պրեմիերայի ժամանակ:
9. 12 Սեպտեմբեր 2010թ.
Փարիզի օպերայում՝ նրբագեղ վզնոցով՝ զմրուխտե և ադամանդե, նաև համապատասխան մատանիով:
10. 24 Սեպտեմբեր 2019թ.
Բելուչին՝ Dior-ի ցուցադրությանը Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում, որին ներկայացել է գոտիավոր սև զգեստով և մի զույգ մեծ օղակաձև ականջօղերով: