«Մոնակոն» Լիգա 1-ի 11-րդ տուրում ընդունեց «Բրեստին» և հաղթանակի հասավ 2-0 հաշվով:
Տանտերերի կազմում գոլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը:
«Նիսը» տնային խաղում ուժերը չափեց «Ռենի» հետ և հաղթեց 2-0 հաշվով:
Առաջին կեսի վերջնամասում տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ջերեմի Բոգան, իսկ խաղավերջում սեփական դարպասը գրավեց «Ռենի» 38-ամյա դարպասապահ Սթիվ Մանդանդան:
Թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. 75-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Նիսի» կիսապաշտպան Յուսուֆ Նդայշիմին, իսկ 85-րդ րոպեին՝ «Ռենի» պաշտպան Վարմեդ Օմարին:
«Նիսը» գլխավորեց աղյուսակը վաստակած 25 միավորով, երկրորդ տեղում 24 միավորով ՊՍԺ-ն է, «Մոնակոն», որը 23 միավոր է վաստակել, երրորդն է:
Լիգա 1, 11-րդ տուր
«Մոնակո» - «Բրեստ»՝ 2-0 (տեսանյութ)
Դենիս Զաքարիա, 16, Ալեքսանդր Գոլովին, 69
«Նիս» - «Ռեն»՝ 2-0 (տեսանյութ)
Ջերեմի Բոգա, 45, Սթիվ Մանդանդա (ինքնագոլ), 87
Հեռացում՝ Յուսուֆ Նդայշիմի, 75 - Վարմեդ Օմարի, 85