Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում «Մոնակոն» տանը 1-0 հաշվով հաղթեց «Թուլուզին»:
Խաղի միակ գոլը 3-րդ րոպեին խփեց Գանայի հավաքականի պաշտպան Մոհամեդ Սալիսուն:
«Մոնակոն» 17 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Թուլուզը» 13 միավորով 8-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 9-րդ տուր
«Մոնակո» - «Թուլուզ»` 1-0
Մոհամեդ Սալիսու, 3
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

