Ֆրանսիական «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը խուսափել է ազատազրկումից:
34-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է ոչ սթափ վիճակում սեռական բռնություն կատարելու մեջ:
Էքս ան Պրովանսի բողոքարկման դատարանը որոշել է մերժել դատարանի պահանջած նախնական կալանքը:
Բեն-Յեդերը տնային կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 15-ը, երբ Նիսի քաղաքային դատարանը կկայացնի վերջնական վճիռը:
Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողին արգելվել է այցելել բարեր, գիշերային ակումբներ: Նա պարտավոր է բուժման կուրս անցնել ալկոհոլային կախվածության դեմ:
Հիշեցնենք, որ Բեն-Յեդերը «Մոնակոյից» հեռանալուց հետո ակումբ չուներ և ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել սեպտեմբերի 6-ին: