Logo

«Մոնակոյի» կիսապաշտպանը ճանաչվել է Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:30 / 20.09.2023Ֆուտբոլ
null

«Մոնակոյի» ճապոնացի կիսապաշտպան Տակումի Մինամինոն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում 28-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Մանուել Ուգարտեից (ՊՍԺ) ու Մուսա Ալ-Տամարիից («Մոնպելյե»)։

Օգոստոսին Մինամինոն մասնակցել է Լիգա 1-ի 3 խաղի, դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 2006-ից հետո նա առաջին ճապոնացին է, որը ստանում է Ֆրանսիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա