Logo

«Մոնակոն» վստահ հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (տեսանյութ, ֆոտոշարք)

22:00 / 11.02.2023Վիդեո
null

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով առավելության հասավ երկրի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը: Փարիզյան թիմից միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Վարեն Զաիր-Էմերին:

ՊՍԺ-ն 54 միավորով առաջատարն է, «Մոնակոն» երկրորդն է՝ 47 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 3-1 (տեսանյութ)

Ալեքսանդր Գոլովին, 4, Վիսամ Բեն Յեդեր, 18, 45+2 -  Վարեն Զաիր-Էմերի, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ