Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոն» պայմանագիր է կնքել ավստրիական «Զալցբուրգի» դարպասապահ Ֆիլիպ Կյոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա դարպասապահի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Գործարքի արժեքը 10 միլիոն եվրո է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնակոն» զբաղեցրել էր 6-րդ տեղը ու չէր նվաճել եվրագավաթային մրցաշարի ուղեգիր: