Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում հյուրընկալվեց «Նիսին» և հաղթեց 3-2 հաշվով:
Մոնեգասկյան ակումբը հանդիպման ընթացքում շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիայի դուբլի ջանքերով հաղթում էր 2-1 հաշվով, սակայն 10 ֆուտբոլիստներով մնացած տանտերերը խփեցին երկրորդ պատասխան գոլը, այդուհանդերձ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը 77-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Մոնակոյին»։
Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակեց 38 միավոր և բարձրացավ երրորդ տեղ: «Նիսը» 39 միավորով երկրորդն է:
Լիգա 1, 21-րդ տուր
«Նիս» - «Մոնակո»՝ 2-3
Գայետանո Լաբաորդե, 37 (11-մետրանոց), Էվան Գասանդ,74 - Դենիս Զաքարիա, 16, 50, Ալեքսանդր Գոլովին, 77
Հեռացում՝ Դանթե («Նիս»), 50


