Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոն» պաշտոնանկ արեց բելգիացի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նման որոշում է կայացվել, քանի որ Ֆրանսիայի առաջնությունում թիմի զբաղեցրած տեղը չի համապատասխանում ղեկավարության ակնկալիքներին:
Ֆրանսիայի Լիգա 1-ի 2022/23 մրցաշրջանում «Մոնակոն» 65 միավորով 6-րդն է և գալիք մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթներին:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կլեմանը «Մոնակոն» գլխավորում էր 2022 թվականի հունվարից: