«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ընդունեց «Կլերմոնին» և առավելության հասավ 4-1 հաշվով:
Դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը, մեկական գոլ էլ խփեցին վինգերներ, շվեյցարացի Բրել Էմբոլոն և ճապոնացի Տակումի Մինամինոն:
«Մոնակոն» 61 միավարով երկրորդն է և առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր: «Կլերմոնը» 25 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է և այլևս չի կարող պահպանել տեղը Լիգա 1-ում:
Ֆրանսիայի Լիգա 1, 32-րդ տուր
«Մոնակո» - «Կլերմոն»՝ 4-1 (տեսանյութ)
Տակումի Մինամինո, 16, Բրել Էմբոլո, 37, Վիսամ Բեն Յեդեր, 57, 87 - Մուհամեդ Չեմ-Սարաչևիչ, 34