Logo

«Մոնակոն» հաղթեց ու բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

19:58 / 19.02.2023Վիդեո
null

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում բրոնզե մեդալակիր «Մոնակոն» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բրեստի» նկատմամբ:

Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինն ու նիդերլանդցի հարձակվող Մայրոն Բոադուն: Տանտերերի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Լե Դուարոնը:

24-րդ տուրից հետո «Մոնակոն» 50 միավորով երկրորդն է և 7 միավոր զիջում է առաջատար Փարիզի ՊՍԺ-ին: «Բրեստը» 20 միավորով 16-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր 

«Բրեստ» - «Մոնակո»՝ 1-2 (տեսանյութ)

Ժերեմի Լե Դուարոն, 86 - Ալեքսանդր Գոլովին, 39, Մայրոն Բոադու, 73 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ