Logo

«Մոնակոն» հաղթեց «Ռենին» և վերադարձավ երրորդ տեղ

21:06 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 28-րդ տուրում «Մոնակոն» տնային «Լուի II» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ռենին»։

Հանդիպման միակ գոլը խփեց 22-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մանես Ակլիուշը։

Թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով։ 46-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Ռենի» հարձակվող Մարտին Տերյեն, իսկ 64-րդ րոպեին` տանտերերի պաշտպան Թիլո Կերերը։

Ադի Հյութերի գլխավորած թիմը վաստակեց 52 միավոր և վերադարձավ երրորդ տեղ։ «Ռենը» 39 միավորով 9-րդն է։

Լիգա 1, 28-րդ տուր

«Մոնակո» - «Ռեն»` 1-0 

Մանես Ակլիուշ, 25

Հեռացումներ` Թիլո Կերեր («Մոնակո»), 64 - Մարտին Տերյե («Ռեն»), 46

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ