«Մոնակոն» Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրի կենտրոնական խաղում տանը մրցեց «Նիսի» դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Տանտերերից գոլ խփեցին հարձակվողներ Միկա Բիերետը և Բրել Էմբոլոն:
«Մոնակոն» 50 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` հետաձգելով ՊՍԺ-ի չեմպիոնությունը: Փարիզյան ակումբը 71 միավոր ունի: Եթե այս խաղում ոչ-ոքի գրանցվեր, Լուիս Էնրիկեի թիմը վաղաժամ կպաշտպաներ չեմպիոնությունը: Առաջնության ավարտին մնաց 7 տուր: «Նիսը» 47 միավորով չորրորդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր
«Մոնակո» - «Նիս»` 2-1 (տեսանյութ)
Միկա Բիերետ, 55, Բրել Էմբոլո, 73 - Ժերեմի Բոգա, 41
Հեռացում` Դանտե, 90+1 («Նիս»)
Չիրացված 11-մետրանոց` Միկա Բիերետ, 5 («Մոնակո»)


