Ֆրանսիայի Լիգա 1-ի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Թուլուզի» հետ:
17-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին տանտերերից պատասխան գնդակը խփեց կամերունցի հարձակվող Ֆրանկ Մագրին:
«Մոնակոն» 44 միավորով չորրորդն է, «Թուլուզը»` 34 միավորով 8-րդը:
Ֆրանսիայի Լիգա 1, 25-րդ տուր
«Թուլուզ» - «Մոնակո»` 1-1 (տեսանյութ)
Ֆրանկ Մագրի, 90+1 - Տակումի Մինամինո, 17
Լիգա 1-ի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):