Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոն» Լիգա 1-ի 15-րդ տուրում հյուրընկալվեց «Ռեյմսին»: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Խաղում երեք դիպուկ հարված եղավ, բոլորը կատարեցին «Մոնակոյի» ֆուտբոլիստները:
«Մոնակոն» 30 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում «Մարսելի» հետ: Այս տուրի խաղը դեռևս չանցկացրած գործող չեմպիոն և առաջատար ՊՍԺ-ն ունի 34 միավոր: «Ռեյմսը» 20 միավորով 10-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 15-րդ տուր
«Ռեյմս» - «Մոնակո»` 0-0


