Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվելիս 2-2 հաշվով ավարտեց «Նանտի» դեմ խաղը:
Մինչև 52-րդ րոպեն «Մոնակոն» պարտվում էր 0-2 հաշվով, սակայն 7 րոպեում երկու գոլ խփեց: Հյուրերից դարպասի գրավմամբ աչքի ընկան հարձակվող Բրել Էմբոլոն և պաշտպան Մոհամեդ Սալիսուն:
«Մոնակոն» 31 միավորով երրորդն է, առաջատար ՊՍԺ-ին զիջում է 9 միավորով, երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»` երկու: «Նանտը» 16 միավորով 14-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 17-րդ տուր
«Նանտ» - «Մոնակո»` 2-2 (տեսանյութ)
Մաթիս Աբլին, 12, Կելվին Ամիան, 47 - Բրել Էմբոլո, 52, Մոհամեդ Սալիսու, 59