Logo

«Մոնակոն» 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի գրանցեց «Լիլի» հետ

00:45 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Մոնակոն» ընդունեց «Լիլին» և գրանցեց գոլազուրկ ոչ-ոքի:

«Մոնակոյի» ֆուտբոլիստները կատարեցին 14 հարված, չորսը` դիպուկ, հյուրերի երեք հարվածներից մեկն էր դարպասին:

Տանտերերը 61-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել նիդերլանդցի պաշտպան Ջորդան Թեզեն:

«Մոնակոն» 20 միավորով առաջատարն է, «Լիլը»` 14 միավորով չորրորդը:

Ֆրանսիայի Լիգա 1, 8-րդ տուր

«Մոնակո» - «Լիլ»` 0-0 (տեսանյութ)

Հեռացում` Ջորդան Թեզե, 61 («Մոնակո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ