Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆին ծննդյան տարեդարձի առթիվ ծաղրանկար է նվիրել։
Մարտի 9-ին Ջորկաեֆը նշում էր ծննդյան 57-րդ տարեդարձը։
Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստն «Ինտերի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը (խմբ. - ներկայիս Եվրոպա լիգան)։