Logo

Մոլինա. «Բավարիան» փորձել է 5 միլիոնով ձեռք բերել Յամալին

20:57 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» փորձել է ձեռք բերել իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալին, երբ նա հանդես էր գալիս «Բարսելոնայի» ակադեմիայում` «Լա Մասիայում», հաղորդում է լրագրող Ռոմեն Մոլինան:

Այդ ժամանակ «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը Յամալի տրանսֆերային իրավունքի համար առաջարկել է 5 միլիոն եվրո: Գերմանական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Յամալի ծնողներին և կարիերայի հստակ ծրագիր ներկայացրել, սակայն նրանք մերժել են: «Բարսելոնան» ևս մերժել է «Բավարիայի» առաջարկը:

Հիշեցնենք, որ իսպանացին 16 տարեկանից խաղում է «Բարսելոնայի» գլխավոր թիմում: Վինգերը նաև Իսպանիայի ազգային հավաքականում է առանցքային ֆուտբոլիստ, նախորդ տարվա ամռանը 16 տարեկանում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ