Logo

Մոլդովայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է ժայռից ընկնելու հետևանքով

18:21 / 07.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Մոլդովայի հավաքականի ու իսլանդական «Էյնհերիի» խաղացող Վիոլետա Միցուլը կյանքից հեռացել է 26 տարեկանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Իսլանդիայում։ Ֆուտբոլիստուհին թիմակիցների հետ զբոսանքի ժամանակ ժայռից ընկել է լողափ ու տեղում մահացել։

Մոլդովայի հավաքականի կազմում Վիոլետա Միցուլն անցկացրել է 40-ից ավելի հանդիպում։ «Էյնհերայի» կազմում նա մասնակցել է 18 խաղի ու խփել 4 գոլ։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստուհին խաղացել է նաև Իսպանիայում, Իտալիայում և Ուկրաինայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ