Մոլդովայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթեց «Բելցիին»։
Տանտերերից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 13-րդ րոպեին ասիստ կատարեց հարձակվող Ալեքսա Մարուշիչին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։
Մոլդովայի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Շերիֆ» - «Բելցի»` 4-1
Լուիս Ֆելիպե, 3, Ալեքսա Մարուշիչ, 13, 67, Վլադիմիր Մամուչաշվիլի, 29 - Վլադիսլավ Բոյկո, 74