Logo

Մոլդովական ակումբի ֆուտբոլիստները միտումնավոր գոլ են բաց թողել «Շերիֆի» դեմ խաղում

13:15 / 30.06.2023Ֆուտբոլ
null

Մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբը մեղադրվում է պայմանավորված խաղ անցկացնելու մեջ, հայտնում է այդ երկրի ոստիկանությունը:

Մոլդովայի ոստիկանության ներկայացրած տեսանյութի ձայնագրություններից պարզ է դարձել, որ «Սֆինտուլ Գեորգեի» ֆուտբոլիստները Տիրասպոլի «Շերիֆի» դեմ նախորդ տարվա մարտի 19-ին կայացած տնային խաղում նախօրոք ծրագրել են, որպեսզի առաջին խաղակեսն ավարտվի գոլազուրկ ոչ-ոքի, իսկ երկրորդսում բաց թողնեն երեք գոլ, որոնցից վերջինը 75-րդ րոպեից հետո: 

Ապացույցներ հավաքելու նպատակով խուզարկություններ են կատարվել ակումբի մարզաբազայում և հանցավոր սխեմայի մեջ ներգրաված 7 կասկածյալների տներում ու մեքենաներում։ Հետաքննության ընթացքում առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, նոութբուքեր, պլանշետներ, 12 բջջային հեռախոսներ, 19 բանկային քարտեր, ինչպես նաև 14300 եվրո և 90000 լեյ (4500 եվրո) գումար։

Այժմ հանցավոր սխեմայի մեջ մեղադրվողներն ազատության մեջ են։ Նրանց սպառնում է մինչև 267,500 լեյ (13,500 եվրո) տուգանք կամ 2-6 տարի ժամկետով ազատազրկում: Նախաքննությունը շարունակվում է հանցագործության բոլոր հանցակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«Մենք հավաքել ենք տարբեր նյութեր և ապացույցներ, այդ թվում՝ բուքմեյքերական և խաղերի վերլուծության ընկերություններից, և բոլոր նյութերը պաշտոնապես փոխանցել ենք դատախազություն։ Դեպարտամենտը նաև երկու զեկույց է պատրաստել և ուղարկել էթիկայի հանձնաժողով՝ դրանում ներգրավված խաղացողներին որակազրկելու և ակումբին պատժելու առաջարկով։ Երբ կոմիտեն որոշում կայացնի, այդ մասին կհայտարարվի հրապարակայնորեն»,- հայտնել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մոլդովայի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ առկա են ձայնագրություններ, միտումնավոր բաց թողած գոլերի տեսագրություններ և մի քանի կասկածյալների ձերբակալության կադրեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ