Մոլդովայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վադիմ Պայրելին հեռացել է «Նոայից»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոայի» ֆուտբոլիստ Վադիմ Պայրելիի պայմանագրի ժամկետն սպառվել է և չի երկարաձգվել:
Շնորհակալություն ենք հայտնում Պայրելիին ցուցադրած գեղեցիկ խաղի համար և մաղթում ենք հաջողություններ իր նոր թիմի կազմում»,- ասված է ակումբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

