Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը եվրագավաթային հանդիպումներում անգլիական ակումբների կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է, հայտնում է Opta-ն:
31-ամյա ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում գրավել է ֆրանսիական «Թուլուզի» դարպասը։ Այդ գոլը Սալահի համար 43-րդն էր եվրոպական մրցաշարերում։ «Լիվերպուլի» հարձակվողը գերազանցեց «Արսենալի» լեգենդար հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրիի նվաճումը՝ 42 գոլ:
Հիշեցնենք, որ Սալահը 2017 թվականից է խաղում «Լիվերպուլում»։