Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը տպավորիչ ցուցանիշ է գրանցել իտալական «Բոլոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում (2-0):
32-ամյա եգիպտոսցին 45-րդ գոլն է խփել գլխավոր եվրագավաթում և աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք, որ մինչև այդ ցուցակը գլխավորում էր Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան, որը Չեմպիոնների լիգայում դարձել է 44 գոլի հեղինակ։