Logo

Մոհամեդ Սալահի ռեկորդը

21:34 / 23.02.2025• Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու մրցաշրջանում «գոլ+ասիստ» ցուցանիշով հատել է 40 միավորի շեմը, հաղորդում է Squawka-ն:

32-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» դեմ 26-րդ տուրի արտագնա խաղում խփեց Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր 25-րդ գոլը: Սալահը նաև կատարել է 15 ասիստ:

Նա «գոլ+ասիստ» ցուցանիշով 40 միավորի շեմը հատել էր նաև 2017/2018 մրցաշրջանում (42):

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» խաղը ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» հաղթում է 2-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ